Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԿԱՐ, ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՈՉ

ԱԼԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ ԿԱՐ, ԾԱՌՈՒԿՅԱՆԸ` ՈՉ
23.09.2011 | 00:00

Տոնն ստացվեց: Որոշ «մանրուքներ» հաշվի չառած:
Նախ` հետաքրքիր էր արտքաղաքական արձագանքը: Շնորհավորանքների հեղեղից առանձնացնենք Օբամայի ու Պուտինի ուղերձները: Առաջինը` «հարգելի նախագահ» Սերժ Սարգսյանին, երկրորդը` «հարգելի» Տիգրան Սարգսյանին էր ուղղված:
«Խորհուրդ խորինը» մեկնե՞նք, թե՞ «Ռ ՑՈՍ րվՏ»` հրավերը մերժած Տեր-Պետրոսյանի և հատկապես այս օրերին Պուտինի «մոտ»` Մոսկվայում գտնվող Քոչարյանի «հրաժարիմքների կոնտեքստում»: Չարժե, չնայած չար լեզուներն ասում են` ահավոր ծանր են տարել նրանք սույն ուղերձումները։
Դառնալով մեզ էլ` ասենք. լիքը սիրուն պահեր ապրեցինք այս օրերին: Հենց միայն անկախության բանակային շքերթն ինչ ասես արժեր` ինքներս` մեզ, մեր «էրգրին», անկախության օրերին վերադառնալու, վերաիմաստավորելու առումով:
Իսկ որ առավել հետաքրքիր էր. Սերժ Սարգսյանը, որպես ազգային ընդհանուր մարմնի գլուխ, ինչ-որ չափով բացել էր սրտի ծայրերը, դուրս էր եկել իր թաքուն ծալքերից, ահագին հասկանալի դարձել ու թափառումների էր. Գուրզադյանի մոտ էր. անբացատրելի մի լավ բան կար էդ այցի ու նրանց փոխհաղորդակցության մեջ, հետո Մատենադարանում էր (նուրբ, սիրուն ու հոգևոր ստացվեց այնտեղ. Արթուր Մեսչյանն իր նման ժպտաց` Հայկի ու Բելի հանդեպ իր սկեպտիզմի պատճառով, ու բոլորս միասին մի տեսակ շատ հավատացինք, որ մեր տեսակը չի պարտվելու էս մեծ կռվում. սիրուն-գտնված էր ամենը, համ էլ հուզիչ էր):
Նույնքան էական էր Սերժ-Գրետա մայրիկ փոխհաղորդակցությունը Լուսավորիչ եկեղեցում:
Հետո էլ իր և Բակոյի` Լուսավորչի մասունքներին գետնատարած խոնարհումն ու համբույրն էին «դիտելի»:
Հետո եկեղեցում խաչհամբույրի կասկադն էր` բոլոր պաշտոնյաների «մոմենտով». համբուրում էին խաչը սրտանց, սիրով, ու ակամա հիշեցինք, թե ինչպես 2007-ին Ռոբերտ Քոչարյանը զզվանքով թեքեց իր երեսը, երբ Վեհափառ Հայրապետը նրան էր մեկնել խաչը` համբուրելու (մի բանն էր թերի, որ մեր պաշտոնյա կանայք, բացառյալ տիկին Գոհարը, պետք է սկսեն նաև գլխաշոր կրել եկեղեցում. նույնիսկ չես ուզում օրինակ բերել ռուս առաջին տիկնանց, ովքեր առանց գլխաշորի երբեք չեն մասնակցում հոգևոր արարողություններին):
Հասանք շքերթին: Շքերթի ամենամեծ հմայքը համերաշխության ծրարումն էր: Նկատեցի՞ք, անգամ ընդդիմադիրները, որ ամեն ինչի մեջ «մազ ու կեղտ» են որոնում-գտնում, սիրեցին այն: Շքերթը կառուցված էր ազգային համաձայնության մթնոլորտ ստեղծելու, ոչ մեկին չմոռանալու վրա, ինչը մեզանում Քոչարյանից հետո ուղղակի «նոր մշակույթ» է (մեզ հետ զրույցում շքերթի պատասխանատուները պնդեցին նաև, որ Սամվել Բաբայանի անունը ևս հնչել է շքերթում):
Էլ չենք խոսում բանակի այդ օրվա ջանքի ու թողած տպավորության մասին (հիմա հասկանում եք, չէ՞, ինչու վերջին շրջանում բանակը կրկին հայտնվեց հարձակումների թիրախում, թացը` չորին խառնված), որովհետև բանակը, չնայած իր թերություններին ու ցավերին, էս երկրի համար առանցք է, բանալի, որով բացվում են ոչ միայն մեր անկախության ու ղարաբաղյան հաղթանակի դռները, այն շատ ավելին է, որովհետև ի զորու է, կարողանում է հաղորդակցության-կապի մեջ պահել հայ ընդհանրական ոգին:
Շքերթի աղը ոչ C-300-ներն էին (չմոռանանք, որ Ռուսաստանը պիտի C-400 «տա» Հայաստանին), ոչ էլ անօդաչու ինքնաթիռները: Շքերթի հմայքը նաև «բանակի մեջ» քայլող հոգևորականներն էին: Ապացուցելու, որ ոչ մի զինատեսակ, անգամ գերկիբեր, մշտապես անզոր է, որովհետև պայքարում են զենքերը, հաղթում է ոգին: Հաղթում են ոգին ու Աստված. աստվածաշնչյան Դավիթն ամենազոր Գողիաթի դեմ ելավ ընդամենը մի պարսատիկով ու տապալեց նրան, հզոր Երիքովը տապալվեց` շուրջ յոթ անգամ երգելով պտտվելու` «դուխի» արդյունքում:
Հարցնում եք` բա էն ռուսական զորքե՞րը, որ անցան, իրենց դրոշով-բանով (է՜, հետո՞ ինչ. Ղարաբաղի զորքն էլ անցավ, էն էլ առանձին պետություն է, ի՞նչ անենք, որ չճանաչված, շուտով կճանաչվի. էլ չենք ասում, որ ռուս զորքերը ողջունեցին Սեյրան Օհանյանին` ողջույն պարոն նախարար. էդ խի՞ չեք ասում, մենք էլ էստեղ կարող ենք «ուրիշ» բան տեսնել):
Հասանք «մանրուքներին»: Շքերթին ներկա էր նախկին ԱԳ նախարար, երբեմնի քաղբանտարկյալ Ալիկ Արզումանյանը (ընդ որում, ըստ ականատեսների, նա և Միքայել Մինասյանը միմյանց կողքի են կանգնած եղել մեկ մարդու տարբերությամբ, Ալիկի մյուս կողքին կանգնած է եղել Վազգեն Մանուկյանը, և անկախության օրերի հին ընկերները շքերթի ընթացքում լիքը խոսել են միմյանց հետ):
ՈՒ թե սրան էլ հավելում ենք, որ Անկախության 20-ամյակի ԱԺ ընդունելությանն էլ ներկա էր անկախության Հռչակագրի տակ, որպես քարտուղար (եթե մեր հիշողությունը մեզ չի դավաճանում), ՀՀՇ մյուս ինտելեկտուալը (Արան էր գրում ՀՀՇ-ի բոլոր կարևոր տեքստերն ու բանաձևերը, ասում են` Հռչակագիրն էլ է ինքը գրել)` Սահակյանը, ապա «արմատականների»` անկախության միջոցառումների դատապարտելի բոյկոտն անիմաստանում, դառնում է իսկապես մանրուք, Ալիկի ու Արայի քաղաքացիական պահվածքի, արժեքների նկատմամբ իրենց կայուն մոտեցման պատճառով (չնայած հանգամանքին, որ վերջիններս փոքր-ինչ հեռացած են նրանցից, չնայած հանգամանքին, որ նույն օրը երեկոյան մեր Ալիկն առողջ քննադատությամբ հանդես եկավ «Ազատություն» ռ/կ-ով):
Սակայն ոչ ոք չնկատեց, որ շքերթին չի մասնակցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (ԲՀԿ ողջ հրավիրյալ կազմը ներկա էր ու խելոք ծափ էր տալիս Սերժ Սարգսյանի ամեն խոսքի վրա), ու, այնուհանդերձ, Ծառուկյանը չկար, և դա` չնայած հանգամանքին, որ նախորդ երեկոյան նա իր տիկնոջ հետ ներկա էր գտնվել նախագահականում` Սերժ Սարգսյանի հրավիրած ճաշին: Շքերթի չեկած Ծառուկյանը հետո միացել էր շքերթի եկած իր նախարարաց դասին ու մեկնել Հրազդան` անկախություն «անելու»` պարգևների ու այլնի տեսքով:
Ի՞նչ անենք, Ծառուկյանի բացակայությունը դիտենք համերաշխությո՞ւն Քոչարյանի նենգ դեմարշին, Վիկտոր Սողոմոնյանի` «տարած-հետ բերած» մտքերի կոնտեքստում, երբ նա հետին թվով ասել էր, թե` բա գիտե՞ք, Տանզանիայում (չէ, ասում են` անկախության այս օրերին Մոսկվա թռած) Քոչարյանը Յովանովիչին չի ասել, թե ԲՀԿ-ն մեկ մարդու, ասելիք չունեցող կուսակցություն է:
Թե՞ Ծառուկյանի բացակայությունը վերցնենք ու դիտենք Օսկանյանի «օքուփեյշըն» մտքերի կոնտեքստում. այն է` Քոչարյանը Մոսկվայից գալ տի, ակտիվանալ տի, խորհրդարանական ընտրություններին մասնակցիլ տի («տի՛-տի՛-տի՛»):
Դիտե՛ք, եթե շատ եք ուզում: Միևնույն ժամանակ բացառելով, որ Ծառուկյանը կդառնա Քոչարյանի հենարանն այդ ընտրություններում: Նա այս պահին ընդամենը մանևրում է. խաղը բոլորովին այլ է (առաջիկայում ենթատեքստերը կբացենք):
Համ էլ` մեկ մարդու, որը հետն էլ ասելիք չունի (ըստ Քոչարյանի. քչերն են, չէ՞, կասկածում, որ Քոչարյանը հենց այդպես էլ ասել է Յովանովիչին, որովհետև ահագին նեղացած է, որ Հովիկ Աբրահամյանն ու Ծառուկյանը տանդեմ են կազմել ու խաղում են բացառապես իրենց համար), հենարան չի դառնում… մանավանդ որ` Հուշագիր ունի «մեկ այլ մարդու հետ» ստորագրած:
Բայց այնպիսի «մեկի», որն ունի «գրիչ», ռեալ իշխանություն, որն ամեն օր տեսնում է «կոսմոնավտի ու Իշտոյանի», նրան ուղերձ է հղում անձամբ Օբաման` «հարգելի նախագահով-բանով» (չնայած «ոմանց» սարքած մարտի 1-ին), Սարկոզին է գնում-գալիս («ՌՊՌ, ՌՊՌ, ցՋպ վՈՊՏպսՏ»), Մեդվեդևն է ուղերձում, հետն էլ հոկտեմբերին սպասում մեր «գրչավորին», Պուտինն էլ` վերևում ասինք, և այդպես շարունա՜կ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 929

Մեկնաբանություններ